«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կապիտուլյանտը երեկ հայտարարել է, թե տարվա կեսը ձնով ծածկված սարերին մեզ պետք չեն զինվորների կանգնեցնել:

Ամենասարսափելին այն չէ, որ սրանք մեր դիրքերն այսպես հեշտությամբ զիջում են իրենց եղբորը, Ալիևին, քանի որ դրանց եղբայր Ալիևը պատրաստ է հայկական ամեն սանտիմետրին զինվոր և զորք տեղակայել: Սարսափելին այն է, որ կապիտուլյանտի այդ թշնամական ծրագրին հավանություն տվողներ կան:

Հունիսի 20-ը հայի և թուրքի մեջ ընտրություն է լինելու: Հայերը երբեք թուրքին չեն ընտրելու, ուստի՝ կապիտուլյանտն այլևս երբեք Հայաստանում իշխանություն չի ունենալու»: