Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց և արդեն ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մեր հավաքականը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում:

Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, ովքեր կմիանան ազգային հավաքականին մոտակա ժամերի ընթացքում: