Հայկական արմատներով ռուս թենիսի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովի մրցակիցը չեխ Իրժի Վեսելինն էր: 1 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո 6:1, 6:2, 6:3 հաշվով:

Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականից: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է: Ռոլան Գարոսը կեզրափակվի հունիսի 13-ին: