Նիկոլայ Բորդյուժա․ «Ես Արա Աբրամյանի հետ համագործակցում և ընկերություն եմ անում շատ երկար տարիներ։ Իմ գործունեության ընթացքում Անվտանգության խորհրդում, նախագահի աշխատակազմում հաճախ եմ նրա հետ շփվելու, թեմաներ քննարկելու, Կովկասյան հիմնախնդիրները վերլուծելու, երբեմն նույնիսկ վիճաբանելու առիթներ ունեցել։
Կարող եմ մեկ բան ասել՝ Արա Աբրամյանը մարդ է, ով նախ և առաջ կարևորում և պաշտպանում է Հայաստանի շահերը։ Ինչի մասին էլ, որ լինեն մեր՝ իր հետ ունեցած զրույցները, միևնույն է, դրանց գերակշռող թեման Հայաստանն է, հայ ժողովուրդը և հայ ժողովրդին հուզող խնդիրները։ Հենց դրանով խիստ տարբերվում է իմ հանդիպած մնացած մարդկանցից։ Գուցե որպես գործարար ես նրան այդքան էլ լավ չեմ ճանաչում, որովհետև այդ ոլորտում իմ շփումները շատ չեն եղել, բայց որպես քաղաքական գործիչ շատ լավ եմ ճանաչում․ նախ և առաջ Աբրամյանը բավականին ակտիվ գործունեություն է վարում, լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամների, նախարարության ներկայացուցիչների, նախագահական աշխատակազմի անդամների հետ։
Ամենուր և ամեն ժամանակ նա մտահոգված է հետևյալով՝ հայ – ռուսական բարեկամության ամրապնդում, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, ռազմական, քաղաքական փոխշահավետ համագործակցություն, համատեղ շահերի և հայերի իրավունքների պաշտպանում։
Այս անհատականությունն իր ողջ կյանքի ընթացքում բոլոր ուժերը կենտրոնացրել և կենտրոնացնում է այդ ուղղությամբ։ Նա բավականին ուշադիր է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի հետ կապված գործընթացների նկատմամբ և մշտապես ունի խնդիրների լուծման համար յուրատեսակ առաջարկներ։ Նա ունի իր ուրույն կարծիքը, թարմաշունչ մտքերը նաև Կովկասյան տարածաշրջանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, օրինակ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունները, Ռուսաստանի Դաշնության ներքաղաքական դեպքերը։ Այս իմաստով Արա Աբրամյանը շատ յուրահատուկ անձնավորություն է։ Նա շատ լավ հասկանում է տնտեսական խնդիրները, ներգրավված է քաղաքական գործընթացներում, պատվով համատեղում է քաղաքականությունը, տնտեսագիտությունն ու գործարարությունը, ըմբռնում է գործարարության առանձնահատկությունները, կարևորում է Ռուսաստանում հայկական բիզնեսի, Հայաստանում ռուսական բիզնեսի կայացման անհրաժեշտությունը»:
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ