4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը Իրանի հարավային մասում: Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Բուշեր քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է 165 հազար մարդ: Օջախը 2 կմ խորության վրա է:

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում: