Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 29-ին, հանդիպում է վարչական շրջանների իր համակիրների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամների հետ։

Նուբարաշեն վարչական շրջանում, հանդիպումից առաջ, մի քանի քաղաքացիներ դիմավորեցին նրան։ Մի կին մոտեցավ, ողջունեց Փաշինյանին, առողջություն մաղթեց նրան․ «Ես քեզ դրուզյա եմ օդնոկլասսնիկով, ամեն օր, ամեն շաբաթ բացիկներ եմ ուղարկում»,-ասաց կինը։

Նշենք նաև, որ հեռվում կանգնած մի քանի քաղաքացի գոռում էին՝ «թուրք», «դավաճան»։

Նշված հատվածը՝ առաջին վայրկյաններին