Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ հանդիպմանն այսօր անդրադարձավ քաղաքացիներից մեկի հարցին, որ Ռուսաստանը չի կատարում Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները։

«ՌԴ նախագահի հետ ունենք շատ ջերմ անձնական ու գործնական հարաբերություններ։ Բայց մյուս կողմից ես գիտեմ, որ մեր հանրության մոտ որոշ հարցեր են ծագել, մասնավորապես, մայիսի 12-ի իրադարձություններից հետո՝ կապված սահմանային մեր իրադրությանը ՀԱՊԿ արձագանքի մասով, ինչ-որ չափով նաև ՌԴ կողմից իր դաշնակցային պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը լիարժեքաբար իր դաշնակցային պարտավորությունները կկատարի։ Հիմա էլ մեր պաշտպանության նախարարը Մոսկվայում է, այստեղ գալուց առաջ իր հետ էի խոսում, ինքը պատմեց ՌԴ պաշտպանության նախարարի հետ իր ունեցած հանդիպման և խոսակցությունների մասին։ Ես երեկ արել եմ առաջակ՝ հարցի հանգուցալուծման։ Եվ եթե բոլորն իրենց հրապարակումներում ազնիվ են, այդ առաջարկությունը չի կարող ուղղակի անընդունելի լինել»,- ասաց նա

Հետևաբար, ըստ Փաշինյանի, կարևոր է, որ Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ առաջարկները կյանքի կոչվեն, և սահմանային խնդիրները լուծվեն։