Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր առավոտյան մեկնել է Մոսկվա, լրագրողներին հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պաշտպանության նախարարը գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում», — ասաց նա: