Հայաստանի նախաձեռնած, ՀԱՊԿ պայմանագրի 2֊րդ հոդվածով սկսված խորհրդակցությունները հիմք չեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության՝ Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ լինելու համար։ Այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Եթե դրանց արդյունքում ընդամենը ցանկանում եք, որ ՀԱՊԿ֊ն հայտարարի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, ուժի կիրառման և տարածքային ամբողջականության խախտման փաստը, նախ և առաջՀայաստանն՝ ինքը պիտի դա անի։

Իսկ դա անելու ընթացակարգը գաղտնիք չէ, սահմանված է միջազգային իրավունքով։

Դա միայն հայտարարելը չէ, այլ հայտարարելն է ՀԱՏՈՒԿ ընթացակարգով։

Հայաստանն ընդամենը պիտի դիմի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման, իր նկատմամբ ուժ է կիրառվել, իր տարածքային ամբողջականությունը խախտվել է …

Դրանից հետո ՀԱՊԿ֊ն՝ որպես ՄԱԿ֊ում գրանցված տարածաշրջանային անվտանգային համակարգ,  կկարողանա ավելի «անկաշկանդ» լինել այն հարցում, ինչն իրենից ակնկալում ենք …»,-գրել է նա։