Կառավարության նիստից հետո լրագրողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին մարզում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ կան տեղեկություններ կրակոցի մասին:

Մարզպետն ասաց, որ վերջին 1-1,5 ժամվա իրավիճակին տեղյակ չէ, քանի որ եղել է կառավարության նիստում:

Հարցին, թե ինչ կարևոր հարցեր են քննարկվում, որ մարզը թողել ու եկել է Երևան, մարզպետն ասաց, որ նիստի դռնփակ հատվածում մարզին վերաբերող հարցեր են քննարկվել, որին իր ներկայությունը պարտադիր է, հիմա վերադառնում է մարզ: