28 քաղաքական ուժ այսօր մուտք է գործել ԿԸՀ-ի շենք՝ ընտրություններին մասնակցելու նպատակով փաստաթղթերը հանձնելու համար։ Նրանցից միայն 14-ն են պատասխանել լրագրողների հարցերին և ներկայացրել նախընտրական ցուցակները։ Ներկայացնում ենք այն քաղաքական ուժերին, որոնք լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ ներկայացրել են փաստաթղթերը հանձնաժողով։ Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հանրապետություն», ԲՀԿ , ԼՀԿ, «Ինքնիշխան Հայաստան», ՀԱԿ, «Ազգային օրակարգ», «Ազգի ձայն» կուսակցությունները, «Սասնա ծռեր»-ը որպես Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը, ինչպես նաեւ «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», Շիրինյան-Բաբաջանյան դաշինքները։