Արդեն իսկ ամեն վայրկյան վտանգված է թե մեր զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը։ Մենք պետք է օգտագործենք միջազգային ամբողջ գործառույթը և գործիքակազմը, և մեծ հարց է ծագում, թե ինչու այդ գործիքակազմը, ըստ էության,  օգտագործման պահով գուցե այդքան էլ էֆեկտիվ չէ: Այս մասին Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Պետք է հասկանալ և պնդել, որ  իշխանությունները պարտավոր են շտապ ներկայացնել քայլերի համակարգ, որը թույլ կտա, առաջինը՝ տերորիստական ուժերին, խոսքը գնում է ադրբեջանական բանակի մասին, դուրս հանել մեր տարածքից և այն գործողությունների համակարգը, որը թույլ կտա զերծ մնալ կամ նվազեցնել բոլոր այդ գործողությունները։ Հորդորում եմ շտապ, այդ քայլերի համակարգը ներկայացնել: Պետք է այս ամենը կանգնեցնել»,- ասաց ԲՀԿ քարտուղարն ՝ ավելացնելով, որ արդեն իսկ ամեն վայրկյան վտանգված է՝ թե մեր զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը, ինչն  ապացուցեց նաև երեկվա դեպքերը։