Թեհրանում, ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով:

Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Իրանի առևտրի պալատի նախագահ Գոլման Հուսեյն Շաֆեիի միջև: Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:

ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցություններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման նպատակով: