«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Վերջինս լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:

Աղբյուրի տեղեկություններով, Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սեդա Սաֆարյան:

Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: