««Իրավունքը» զրուցել է արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք տես­նում ստեղծված իրավիճակի ելքը:

— Ովքեր էս ժեխին բերել, լցրել են մեր գլխին, իրենք էլ պետք է մաքրեն: Ժողովուրդը պետք է ապավինի միայն ազ­գային, մաքուր կենսագրու­թյուն ունեցող մարդկանց, մտավորականների և նաև խելացի զինվորականների վրա, որոնք փառահեղ ճանա­պարհ են անցել:

— Բայց տեսնում եք, որ ժողովրդի կող­մից կա համատարած անտարբերություն: Ինչո՞վ է սա պայմանավորված:

— Որովհետև ամեն տեղ նույն գար­շանքն է, ոչինչ չի փոխվում: Երկիրը բռնազավթված է՝ օդը, ջուրը, ընդերքը, ոչ մի բան ժողովրդինը չէ:

— Մասնակցել՞ւ եք առաջիկա ընտրու­թյուններին, թե՞ բոյկոտելու եք:

-Բոյկոտը հանված է, 5 հոգի էլ մասնակցեն ընտրություն­ներին, միևնույնն է, լինելու է այն:

-Իսկ ո՞ւմ եք սատարելու:

-Ես ինչ էլ անեմ՝ ժողովրդի կողքից չեմ հեռանա: Իմ ան­ցած ճանապարհով ապացուցել եմ, որ ամեն ինչ արել եմ ժողովրդի համար, նոր բան ապացուցելու չունեմ:

-«Սասնա ծռերի» զինված գործողությո՞ւն էլ եք ժողովր­դի համար արել:

-Իհարկե, մեր ապստամբությունով կանխեցինք պատերազմը:

-Բա հիմա չկա՞ կարիք մի նոր ապստամբության…

-Ապստամբելու կարիքն արդեն պրծել ա, հիմա կլինի ուրիշ բան, մեկը մյուսի նկատմամբ հաշվեհարդարներ կսկսվեն, եթե այսպես շարունակվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում