Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 25–ին,  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նախագահ Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի խնդրին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: