Հայ–ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Tert․am-ի հարցին՝  հայ -ադրբեջանական սահմանային դելիմիտացիան ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, և եթե իշխանությանը հաջողվի դա իրականացնել մինչև ընտրություններ, արդյոք չենք կանգնի անդառնալի փաստերի առաջ։

«Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ»։

Քոչարյանը շեշտեց, որ դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին դա բավականին խնդրահարույց է։