Կիրակնօրյա ուժեղ քամուց հետո Երևանի տարբեր վարչական շրջաններում տասնյակ ծառեր են տապալվել։

Մինչև ուշ գիշեր ու նաև հիմա մեր աշխատակիցները շարունակում են վերացնել քամու հետևանքները։

Ուշագրավ է, որ տապալված ծառերը մեծամասամբ կենսունակ են եղել՝ արտաքինից առողջ։ Իսկ անկենսունակ, չոր ծառերը շարունակում են գույքագրվել։ Անցյալ տարվա գույքագրած ծառերից մոտ 600 ծառն արդեն հատվել է, ինչի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ վնասների չափը համեմատաբար քիչ է։