«Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի խաղում (2:2) գոլի հեղինակ դառնալուց հետո ամփոփել է ավարտված մրցաշրջանը:

«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք փորձեցինք անել առավելագույնը։ Ցանկանում եմ հաջորդ տարիներին «Ռոմային» տեսնել հնարավորինս բարձր դիրքերում, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան: Շնորհակալություն Էդին Ջեկոյին երրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում կատարելու համար»,- Ինստագրամում գրել է 32-ամյա կիսապաշտպանը: