«Ակնհայտ մտավոր հետամնացի ջղաձգումներին անդրադառնալը ժամանակի վատնում է»,- Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ Ալեքսանյանն անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կարդացի «Պատիվ ունեմի» (այսուհետ՝ ՊՈՒ) հայտարարությունը։

Եթե մի կողմ դնենք տեքստի՝ միայն ջուր ծեծելուն միտված հատվածը, ապա տակը կմնա մի բան․ «Այս իշխանությունները հանդիսանում են պատերազմի հրձիգը»։

Սրա հետ կապված էլ արդեն մեն-միայն մի հարց ունեմ՝ արդյո՞ք Իլհամ Ալիևն ու կամ նրա օգնականներից մեկը անձամբ է գրում ՊՈՒ-ի այս ու մնացածի այս ու նմանօրինակ տեքստերը։

Լավ ո՞նց կարելի է դաշինք կազմել, անունը դնել «Պատիվ ունեմ» ու գալ Հայաստանում Հայաստանին մեղադրել պատերազմի հրահրիչը լինելու մեջ։ Չգիտե՞ք, թե ո՞վ է սկսել պատերազմը, չգիտե՞ք, թե ո՞վ է հրահրել։ Թե՞ գիտեք, բայց Ադրբեջանին պետք է, որ հայկական քաղաքական շերտերը ևս Հայաստանին մեղադրեն պատերազմ հրահրելու մեջ»:

Արսեն Բաբայանը շարունակելով միտքն ասաց. «Մենք այդպիսի նոպաներ նրանցից շատերի մոտ ենք տեսել: Նրանց կործանած պետությունը պիտի փրկենք: Ուսապարկային անցյալը մոռացեք»։

Irakanum.am