MINSK, BELARUS — MAY 29, 2018: The Minsk National Airport. Valery Sharifulin/TASS
Áåëîðóññèÿ. Ìèíñê. Íàöèîíàëüíûé àýðîïîðò “Ìèíñê”. Âàëåðèé Øàðèôóëèí/ÒÀÑÑ

Ryanair ավիաընկերության օդանավում, որն արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում, 123 ուղեւոր է գտնվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրանք զննում են անցնում, եւ համապատասխան ընթացակարգերից հետո օդանավի հրամանատարը որոշում կկայացնի մեկնելու մասին: Այս մասին հայտնել է Մինսկի ազգային օդանավակայանի հերթափոխի պետ Մաքսիմ Կիյակովը:

«123 ուղևոր կա: Նրանք այժմ գտնվում են տրանզիտային գոտում, որտեղ նրանց ստուգում է ավիացիոն անվտանգության ծառայությունը: Այս բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո հրամանատարը որոշում կկայացնի թռիչքի մասին»,-ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Աթենքից Վիլնյուս ուղեւորվող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել:

Մինսկում պարզաբանվել է, որ ինքնաթիռում եղել է հանրապետությունում ծայրահեղական ճանաչված NEXTA տելեգրամ ալիքի հիմնադիրներից մեկը՝ Բելառուսի իշխանությունների կողմից հետախուզվող Ռոման Պրոտասևիչը: Հաղորդվում է, որ նրան բերման են ենթարկել իրավապահ մարմինների աշխատակիցները: