Բազմակուսակցական քաղաքական համակարգ ունեցող բոլոր երկրներում սովորական պարկտիկա է, երբ ընտրությունների նախաշեմին ի հյատ են գալիս նոր ուժեր ու ձևավորվում են նոր կուսակցություններ: Հայաստանյան փորձը հուշում է, որ պետք չէ բացառել խելագարության կանխավարկածը, իսկ Տիգրան Արզաքանցյանի պարագայում՝ խեղկատակության:
Վերջին շրջանում ամենուրեք կարելի է տեսնել ներկայացված լուսանկարով պաստառներ ու գովազդային վահանակներ: Դա անելու համար ոչինչ պետք չէ բացի փողից, իսկ լուսանկարում պատկերաված տղամարդը չունի ոչինչ բացի փողից:

Քաղաքական հայտ ներկայացրած այս բիզնեսմենը մի քանի անգամ աչքի է ընկել նաև մտքի գոհարներով, մասնավորապես, նա գալիս է, ինչպես ինքն է ասում, թույլ չտալու, որպեսզի խանգարեն մեր երկրի անդունդը և մեր սերունդի ապագա կառույցը ֆիքսելու համար: Գավառի բարբառին ու չիներենի քերականությանը տիրապետող յուրաքանչյուր քաղաքացի կարող է հասկանալ Արզաքանցյանին, բայց համարել, որ նրա արտահայտչամիջոցները հասնանելի կլինեն լայն հանրությանը՝ իրատեսական չէ: Վերոնշյալ մեջբերումներից կարելի է հասկանալ, որ նա ամբողջությամբ համապատասխանում է ՀՀԿ-ական միջին վիճակագրական պատգամավորի չափանիշներին՝ հարուստ, տգետ և ինքնավստահ:

Այո, նա եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ՍՊԸ տնօրենն է և Ռուսաստանի 2020 թ.-ի ամենահարուստ մարդու Արկադի Ռոտենբերգի երկրորդ կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի ներկայիս ամուսինը, որն էլ թերևս նրա ամենատպավորիչ արժանիքն է:

Ինչու ՞, որովհետև Նատալիան ինքն է ոչ վաղ անցյալում քաղաքական ամբիցիաներ դրսևորել և շատ մեծ պատահականությամբ Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալուց հետո Արզաքանցյանը հայտնվեց քաղաքական դաշտում՝ որպես ինքնուրույն դերակատար:

Ուշագրավ է, որ Նատալիան հրաժարվել էր իր հայրական ազգանունից և վերցրել նախկին ամուսնու ազգանունը, իսկ ամուսնալուծությունից հետո ոչ միայն չի հրաժարվել այդ ագանունից այլև, ըստ տեղեկությունների՝ օգտագործել է այն որպես բրենդ՝ հիմնադրելով բիզնեսներ: Ահա թե ինչու է Նատալիան Ռոտենբերգ այլ ոչ թե՝ Արզաքանցյան: Իհարկե ամեն ինչ կարող է փոխվել, եթե Տիգրան Արզաքանցյանը հաղթի ընտրություններում, բայց ակնհայտ է, որ նրա շանսերը ավելի քիչ են, քան՝ Մգեռ Արմենիայինը:

Հատկանշանական է, որ Տիգրան Արզաքանցյանը, չնայած ահռելի ֆինանսական միջոցների է տիրապետում, վերջին տարիներին որևէ աջակցություն չի ցուցաբերել ո՛չ կորոնավիրուսի ճգնաժամի ոչ էլ պատերազմի ժամանակ: Հիմա քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով սուտի հայրենասեր է խաղում: Եվ սա դեռ սկիզբն է, նա իր միջոցների զգալի մասը պատրաստվում է վատնել նախընտրական քարոզարծավի օրերին: Ինչու վատնել, որովհետև քաղաքացին առանց այդ էլ դժվարին ընտրության առաջ է կանգնած, իսկ Տիգրան Արզաքանցյանը դեռևս բացի ծիծաղից ոչինչ չի առաջացրել քաղաքացու մոտ:

Միայն կարելի է արձանագրել, որ քաղաքական դաշտն ի դեմս տիգրանարզաքանցյանների օր օրի ավելի է անլրջանում ու պղտորվում:

Irakanum.am