Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է, հունվարից ծառայում է  Վարդենիսում։ Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ գտվել է  հեռախոսը, որով Նորիկն ինտերնետ է մտել վերջին անգամ։ Թեւեւ Նորիկի անհետանալուց մեկ շաբաթ  է  անցել, սակայն Հայաստանի Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել։