Թվում է, թե ազգը կործանման եզրին հասցրած պաշտոնակատարի անբարոյականությունը սահմաններ չունի։
2018թ.-ին, հասարակական կարգի կոպտագույն խախտումներով իշխանությունը զաթվելուց հետո, ընդամենը 3 տարում թրքահպատակ պոպուլիստը հասցրեց ավերել Հայաստանի պետական ինստիտուտները, բարոյազրկել հասարակության լայն շերտերին և վերջիվերջո հասավ իր նպատակին՝ հանձնեց Արցախը։
Նիկոլի իշխանության յուրաքանչյուր ավել ժամն անդառնալի կորուստներ է պատճառում պետությանը, քանզի պետական դավաճանն իր անբարո մտքերով գարշահոտություն է տարածում։
Չցանկանալով անդրադառնալ ազգակործան պոպուլիստի հոգեխանգարմունքի նոպաներին՝ պնդում եմ, որ իրականությունից կտրված պաշտոնակատարին օր առաջ իշխանությունից հեռացնելը Հայաստանի փրկության միակ ելքն է։
Հ.Գ. Դավաճա’ն Արցախը դու ես հանձնել ու ոչ մի դեպքում չես խուսափելու հայ ազգի արդար դատաստանից։
Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը