Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր եւ ադրբեջանցի զինվորների միջեւ: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց: Որովհետեւ երբ դա հրապարակվեց, դուք գիտեք ՊՆ-ին զեկուցում են, ասում են՝ զեկուցում եմ, որ հարձակվեցին, մենք փախա՞նք: Ոչ, չեն զեկուցում, վերջնարդյունքն են զեկուցում: Ասում են՝ դեպք եղավ, լուծեցինք: Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպեն կտրում էու տալիս տեղեկատվական ազդեցության իր գործակալներին: Այդ մարդիկ հակապետական մարդիկ են.,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ այսօր Գեղարքունիքի սահմանին տեղի ունեցած կրակոցներին. «Իրավիճակն իրոք լարված է: Այսօր այո, Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերը արձանագրել են, որ թյուրըմբռնման արդյունք է»,-ասաց նա: