Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է։ Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր նաև Զարուհի Փոստանջյանը, ով վեճի բռնվեց ոստիկանի հետ՝ ասելով, որ սպասելո՞ւ է մինչև թուրքը գա և իր կնոջը բռնաբարի, որից հետո ոստիկաններն անմիջապես բերման ենթարկեցին Փոստանջյանին։