Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ իրականացնել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այդ մասին, Interfax-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների միջև ազատ առևտրին, այդ թվում նաև Հայաստանի հետ: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում նաև` Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք հայկական կողմից սպասում ենք գործողությունների»,- ասել է Ալիևը

Ըստ նրա` 30 հազար հայ է ապրում Արցախի այն տարածքներում, որոնք ներկայումս գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխները լվացել են հայկական քարոզչությամբ», — ասել է նա: