Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները երթով շարժվեցին Արտաքին գործերի նախարարություն:

Ակցիայի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ըստ շրջանառվող լուրերի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Նա իրավունք չունի հրաժարական տալու, պետք է դուրս գա ու մեզ բացատրի՝ ինչ գաղտնի պայմանավորվածություն է և ի՞նչ նախարար է, որ տեղյալ չէ բանակցություններից», — նշեց նա: