ՀՀ ոստիկանության ծառայողներն ԱԺ շենքի մոտից բերման են ենթարկել ակցիա իրականացնող 9 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվել է փաստաթուղթ, որը ստորագրելու մասին տեղեկությունները հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հերթական վտանգավոր փաստաթուղթը ստորագրելու վտանգը կանխելու նպատակով այսօր Երևանում ակցիաներ են իրականացվել։ Ակցիայի մասնակիցների մի մասը երթ են իրականացրել՝ դեպի ՀՀ ԱԺ, մյուս մասը՝ դեպի ԱԳՆ շենք։