ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

ՊՆ-ից հայտնում են, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը եւ համապատասխան իրավական հետեւանքների կիրառմանը:

Հիշեցնենք՝ ամացանցում տարածվել էր Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձակման կադրերը, որում թշնամին Հայատանի տարածքում հարվածում է հայ զինծառայողներին, ստիպում նրանց հեռանալ, հայտարարելով, որ դա իրենց հողն է։

Ավելի վաղ ՀՀ կառավարության Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերքել էր տեսանյութի առնչությունը Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։

«ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեսանյութը  ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։ Հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն», — Տեղեկատվության ստուգման կենտրոնը։