ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախօրեին քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը: «Ցանկանում եմ ասել, որ երեկ, արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- Դուշանբեում՝ Տաջիկստանի իր գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:

«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների դիմումը։

Քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները»,-հավելել է նա։