ՌԴ այցի ընթացքում Հայաստանի նախագահը ռուս գեթ 1 պաշտոնյայի չի հանդիպել, պետության հոգսերով չի զբաղվել:

Ավելին, երբ  թշնամին զավթում և ամրանում էր Գեղարքունիքի ու Սյունիքի բարձունքներում, ՀՀ նախագահը ճեմում  էր «Յանդեքս» ընկերության գրասենյակում, այցելում էր «Սկոլկովո» նորարարական կենտրոն,

Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Սրանք են Սարգսյանի մոսկովյան բոլոր հանդիպումները:

Իսկ Հայաստան վերադառնալուց հետո Արմեն Սարգսյանը երեկ պետական պարգև է հանձնել օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին:

Փաստացի, որևէ նախարարության բաժնի պետի առօրյա հիշեցնող այս  ակտիվությունը մի նախագահի  «աշխատանքային հանդիպումների» գրաֆիկ է, որի երկրի ինքնիշխան տարածքը 7 օր է՝ զավթված է թշնամու  կողմից:

Mediaport

Нет описания.