Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Նշվում է, որ մայիսի 20-ին Ադրբեջանի վարչապետը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի և կառավարության անդամների հետ: