Վերջին օրերին ԱՄՆ-ն ՀՀ  սահմանախախտումների հարցով փոխել է ձեւակերպումները, այլեւս չի օգտագործվում «վիճելի տարածք»  ձեւակերպումը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, սակայն, դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ դիրքորոշման վերջնական փոփոխություն կա:

«Ձեւակերպումների մեջ տարբերություն կա, բայց պետք է հասնենք նրան, որ ոչ հայանպաստ դիրքորոշումը ընդհանրապես կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջակքանությունը: ԱՄՆ-ում հայ համայնքն ու մեր լոբբիստական կազմակերպությունները, Հայ դատի գրասնեյակը, իսկ ԱԳն-ի աևձագանքն այնքան  թուլ ու անողնաշար էր, որ չէր կարող էական զադեցություն ուեննալ այս հարցի վրա»,- Irakanum.am-ին ասաց Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, Սալիվանն ասել էր, որ Վաշինգտոնը Ադրբեջանից պահանջելու է դուրս բերել իր զորքերը ՀՀ տարածքից: Թե ինչ ազդեցություն կունենա Վաշինգտոնի պահանջը, ըստ Սուրեն Սարգսյանի. «Սա , իհարկե, որոշակի ճնշման գործիքակազմ է, մեխանիզմ է Ադրբեջանի նկատմամբ, բայց գիտենք, որ Ադրբեջանն ունի տոտալ աջակցություն Անկարայից, ու Անկարաան ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին այս հարցում: Իսկ այս հարցում թուրքական աջակցությունը նաեւ հնրավորություն է տալիս նման ճնշումներից զերծ մնալ»:

Սուրեն Սարգսյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչու ՀՀ-ն պետք է հետեւեր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկին՝ դիմելով կամ չդիմելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ . «Սա ֆրանսիական կողմի նախաձեռնությունն է եւ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինք էլ կարող է հարցը տանել անվտանգության խորհուրդ, եթե նման ցանկություն ունի։

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն էլ, անդրադառնալով մինչ օրս ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի լռությանը եւ ՌԴ փոխարտգործնախարարի այսօրվա հայտարարությանը, թե ՌԴ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին եւ Ադրբեջանին լարվածության կարգավորման հարցում, եթե երկու կողմերը դիմեն, նկատեց, որ ՌԴ-ից եւ այլ երկրներից ստեղծված իրավիճակում կարող են տարբեր ակնկալիքներ լինել, բայց մինչեւ ինչ-որ մեկից ակնկալիք ունենալը, պետք է հայկական կողմը կատարեր նվազագույն անհրաժեշտ քայլերը, որոնք կարող էին  հիմք ծառայել այդ ակնկալիքների համար. «Ինչ ենք ունեցել, թե այս վերջին օրերի, թե վերջին երեք տարիների ընթացքում:Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են ՀԱՊԿ հեղինակազրկելու, ցույց տալու, որ ՀԱՊԿ-ը ոչ մի հարց չի կարողանում լուծել՝  խնդիր դնելով ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցում: Ինչ վերաբերում էհայ-ռուսական հարաբերություններին՝ մի կողմից հնչում էին շատ գեղեցիկ հայտարարություններ, որ շատ լավ են մեր հարաբերությունները, այդքան լավ երբեւէ չեն եղել, զուգահեռ հետեւողականորեն ամեն ինչ արվում էր ՌԴ հետ հարաբերությունները  փչացնելու ու հանրության մեջ ակառուսական տրամադրություններ առաջացնելու ուղղությամբ՝ սկսած ռուսական կապիտալով ընկերությունների համար խնդիրներ ստեղծելուց, վերջացրած՝ պրոտոկոլային կանոնները  խախտելով:  Այս ամենը թե՛ ՀԱՊԿ գործընկերներին, թե՛ Ռուսաստանին հնարավորություն է տալիս շատ արագ չաձագանքելու, շատ ցանկալի ձեւով չարձագանքելու  մեզ վերաբերող հարցերին»:

Մեր զրուցակցի խոսքով, որպեսզի կարողանանք գնահատել, թե այս իրավիճակում ՌԴ արձագանքը՝ որպես ռազմավարական դաշնակցի,  ինչքանով է հայանպաստ, պետք է հաշվի առնել մի քանի գործոն. «Հայաստանի  իշխանություններն, ի սկզբանե,  քայլեր չէին ձեռնարկել, որ այս ամենը տեղի չունենաար. այսինքն ՝ ո՞ւր էր այն զորքը, որը պետք է հակազդեր ադրբեջանցիների մուտքը, ինչ գործուն քայլեր են արվել, որ ադրբեջանցիները դուրս մղվեն մեր տարածքից, ինչի շուրջ է Փաշինյանը համաձայնել բանակցել ադրբեջանցիների հետ մեր տարածքում, ավելին ՀՀ-ն, ունենալով ՌԴ հետ երկկողմ պայմանագիր, ՀՀ-ում ռուսական ռազմաբազա, առաջինը դիմում է ՀԱՊԿ-ին, հետո նոր միայն ՌԴ-ին, հետեւաբար, խեղված է նաեւ նաեւ այս վերջին օրերի մեր քայլերի տրամաբանությունը …խնդիրը նաեւ այն է, թե մենք ինչպես ենք մեզ դիրքավորում եւ միջազգային հանրությունից ինչ ակնկալիքներ ունենք, նույն ՀԱՊԿ-ից ո՞րն է այսօր մեր ակնկալիքը, մենք ունե՞նք հստակ  պատկերացում,երբ նախաձեռնել ենք ինչ-որ կոնսուլտացիաներ ու ամբողջ աշխարհին ուղղված զանգեր; Այսօր պետք է հասկանալ՝ Հայաստանի իշխանությունները շահագրգռվա՞ծ են, որ ադրբեջանցի զինվորները դուրս գան մեր տարածքից, թե՞ շահագրգռված են ցույց տալ սեփական  հանրությանը, որ մենք չենք կարող նրանց հանել, մեր ռազմավարական դաշնակիցը չի օգնելու, ՀԱՊԿ-ը չի օգնելու, մենք լքված ենք, եկեք, զիջենք ամեն ինչ, Ադրբեջանին տանք, ինչ ուզում է, որ հանգիստ ապրենք »:

Irakanum.am