Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեզ շրջապատող իրականությունը տագնապալից է և բազմաթիվ վտանգներ ու ռիսկեր է պարունակում, որոնք սպառնում են թե յուրաքանչյուր հայի, թե մեր հավաքական գոյությանը:

Մենք դավանում ենք Հայրենիքի հավիտենականության սկզբունքը:

Մենք պետք է արարենք մեր Հայրենիքում,  պետք է չկորցնենք մեր հույսն ու հավատը մեր ապագայի հանդեպ:

Հայ ժողովրդի փառապանծ պատմությունը մեզ վրա ընդհատելու իրավունք չունենք:

Մենք վերանալու իրավունք չունենք:

Պետք է ապրենք և մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը:

#պատիվ_ունեմ»։