Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջոցառմանը՝ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից դիմագրավել Ադրբեջանին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության հարցում:

«Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք լքել ենք նրան: Իհարկե, ես մասնակցել եմ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային՝ պահանջելով Ֆրանսիայից վճռականորեն դեմ կանգնել Ադրբեջանին, որը ոտնձգություն է թույլ տալիս Հայաստանի սահմանների նկատմամբ և անօրինականորեն պահում է հայ ռազմագերիներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսիացի գործիչը: