ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմաված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար: