Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը շարունակում է իր շրջագայությունը Հայաստանում: Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել Տավուշի արևելյան շրջանից՝ Շամշադինից:

«Տավուշի արևելյան հատվածը, որն այլ կերպ անվանում են «Շամշադին», կարելի է բնութագրել որպես հիանալի եղանակ, կոլորիտային գյուղեր և հնագույն եկեղեցիներ ու վանքեր: Իջևանից ընդամենը 2 ժամվա հեռավորության վրա գտնվող այս հատվածում զբոսաշրջիկների չես տեսնի»,- գրել է նա: