Մայիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում կայանված, Մեղրիի բնակիչ, 41-ամյա Սերգեյ Ղ.-ին պատկանող КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով առաջ, բախվել է Մեղրիի բնակիչ, 35-ամյա Վանիկ Հ.-ին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, ապա КамАЗ-ը շարունակելով ընթացքը, բախվել է ճանապարհին կայանված Սարգիս Խ.-ին պատկանող ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել հանդիպակաց երթևեկող, Մեղրիի բնակիչ, 53-ամյա Հակոբ Ջ.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է
shamshyan.com–ը։

ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան վարել է Հակոբ Ջ-ի որդին՝ 19-ամյա Տիգրան Ջ.-ն, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի «ՏԲԿ»։ ВАЗ 2106-ն էլ իր հերթին բախվել է ճանապարհի եզրին կայանված 60-ամյա Արամ Բ.-ին պատկանող ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենային:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: