Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով գրում է ria.ru-ն։

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։