Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հարկադրված Է 2020 թվականին դուրս գալ ամերիկյան այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմից՝ աշխատակցուհիներից մեկի հետ անվայել հարաբերությունների մեղադրանքի հետաքննության պատճառով։ Այս մասին  կիրակի երեկոյան հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

ТАСС-ի հաղորդմամբ՝ Գեյթսն ինքն այդ քալյը բացատրել Է բարեգործության վրա կենտրոնանալու ցանկությամբ:

«Ես որոշեցի հեռանալ Microsoft-ի եւ Berkshire Hathaway-ի տնօրնների խորհրդի կազմից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ այն առաջնահերթություններին, որոնք վերաբերում են բարեգործությանը, այդ թվում համաշխարհային առողջապահության, զարգացման, կրթության և կլիմայի փոփոխության հակազդման ոլորտում»,- մեկ տարի առաջ գրել Է նա LinkedIn սոցցանցում:

Հրատարակության տվյալներով՝ հեռանալը կամավոր չի եղել: «Microsoft-ի (տնօրենների) խորհրդի անդամները որոշել են, որ Բիլ Գեյթսը պետք Է 2020 թվականին դուրս գա խորհրդի կազմից, քանի որ նրանք կատարել Էին ավելի վաղ Microsoft-ի աշխատակցուհու հետ միլարդատիրոջ տեղ գտած ռոմանտիկ հարաբերությունների հետաքննություն, որոնք ճանաչվել են անվայել»,- գրել Է թերթը:

Հետաքննության համար, որին միացել Է իրավաբական ֆիրմա, հիմք Է ծառայել կորպորացիայի աշխատակցուհու գանգատը, որը պնդել Է, թե Գեյթսը մի քանի տարվա ընթացքում իր հետ իտնիմ հարաբերություններ Է ունեցել: Ձեռնարկատերը Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին հայտարարել Է մինչև հետաքննության ավարտը և այդ մասին խորհրդի լրիվ կազմով որոշում կայացնելը, պնդում Է հրատարակությունը:

Գեյթսի ներկայացուցիչը հերքել Է հրապարկումը: «Սիրային հարաբերությունները եղել են գրեթե 20 տարի առաջ, որոնք ավարտվել են բարեկամական կերպով,- հայտարարել Է նա հրատարակությանը:- Խորհրդի կազմից դուրս գալու որոշումը ոչ մի կերպ կապված չԷ այդ գործի հետ: Իրականում նա սրանից դեռ մի քանի տարի առաջ Է սկսել հետաքրքություն հանդես բերել բարեգործության նկատմամբ»:

Բիլ և Մելինդա Գեյթսերը ամուսնացած են 27 տարի: Ամուսնալուծվելու որոշման մասին զույգը հայտարարել Է մայիսի սկզբին: Այդ ապահարզանը կարող Է դառնալ ամենաթանկերից մեկը պատմության մեջ. ամուսինների կարողությունը գնահատվում Է 146 միլիարդ դոլար։