Սյունիքում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ շարունակվում են բանակցությունները։ Այս մասին 24News-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Սյունեցի պատգամավորի փոխանցմամբ՝ շուրջ երեք ժամ ընթացող բանակցություններից որևէ տեղեկություն, նորություն հայտնի չէ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ՀՀ սուվերեն տարածք մուտք գործած ադրբեջանցիների հետ Սև լճի տարածքի մասով բանակցություններ են ընթանում։