Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է կատարվում Սյունիքում
Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ:
Հիմա հերթով.
Հիշո՞ւմ եք Իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:
Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են, Ադրբեջանը չէ:
1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում:
2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ-ի համար:
3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար:
4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն, կա՛մ դուրս արի, կա՛մ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ:
Հիմա գնանք Սյունիք:
Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջաը չէ՝ Թուրքիան է:
1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կա՛մ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի Ադրբեջանցիների հետ, կա՛մ փորձի ինչ-որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման:
2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է. կա՛մ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կա՛մ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:
3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենայինք, երրորդ սցենարը մեզ վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը: Ավաղ»: