Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները ելույթ կունենան տարածաշրջանում սրման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բացի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից հանդիպմանը մասնակցելու են Պաղեստինի, Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք երկրների ներկայացուցիչներ, ներառյալ՝ Հորդանանը և Եգիպտոսը», – նշել է գործակալության աղբյուրը:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին՝ կիրակի օրը: Մասնակցելու է նաև ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտերեշը: