Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, մայիսի 13-ին  ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:

Կայքի տեղեկություններով՝  Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ  Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։