Իսրայելական բանակը հաստատել է, որ շաբաթ ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող 11 հարկանի շենքի ուղղությամբ, որտեղ, ըստ բանակի տվյալների, տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի ռազմական սարքավորւմները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ըստ իսրայելական բանակի մամուլի հաղորդագրության՝ քաղաքացիական անձինք և լրագրողները ժամանակին նախազգուշացվել են հարձակումից առաջ:

«Իսրայելական կործանիչները քիչ առաջ հարված են հասցրել բազմահարկ շենքի ուղղությամբ, որում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետախուզական ծառայություններին պատկանող ռազմական սարքավորումը: Շենքում տեղակայված են եղել ԶԼՄ-ների գրասենյակներ, որոնց ՀԱՄԱՍ շարժումն օգտագործել է որպես «կենդանի վահան»»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:

Պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ հարվածից առաջ «նախազգուշացրել է շենքում գտնվող քաղաքացիական անձանց և բավականաչափ ժամանակ է տվել նրանց տարհանվելու համար»: