Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, սակայն երկրի մարզերում իրավիճակները տարբերեն են: Այս մասին հայտարարել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։

Նրա խոսքով՝ համավարակ զարգանում է տարբեր ալիքներով՝ մի քանի ամիս դեպքերի թիվը շատանում է, հետո նկատվում է նվազում և նկատվում «քիչ, թե շատ երեք հանգիստ ամիս»: Այս սցենարը բնորոշ է բոլոր երկրներին:

«Կանխատեսելի էր, որ մայիսին ինչ-որ տեղ նոր ալիք կսկսվեր: Եվ հիմա այն սկսվում է: Կարող ենք ասել, որ դա կտևի ևս երեք ամիս, հետո անկում կնկատվի, իսկ աշնանը՝ նորից կսկսվի»,- շեշտել է Մյասնիկովը

Նա ընդգծել է, որ բացի անհատական պրոֆիլակտիկայի միջոցների դիտարկոuմից, անհրաժեշտ է պատվաստվել: