Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը 3 տարվա պայմանագիր կստորագրի իսպանական «Կադիս»-ի հետ:

Այս մասին գրում է El Desmarque-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից, մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններով: