ՀՀ ցանկացած տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի անվտանգության հարցը մեր ամբողջ պետության անվտանգության հարցն է և մեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն է: Խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Պատգամավորը հորդորեց երկրի անվտանգային խնդիրները որևէ կերպ չխառնել ներքաղաքական խնդիրներին.

«Ներքաղաքական խնդիրները պարզաբանելու ժամանակ կունենանք նախընտրական փուլում, բայց անվտանգային հարցերը պահանջում են մոբիլիզացիա, համախմբում:

Այն որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ վկայում է նաև այն արձագանքը, որը ՀՀ-ն տվել է Ադրբեջանի սադրած գործողություններին և ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությանը»,-ասաց Մակունցը և ընդգծեց, որ Հայաստանն այս պահին անում է առավելագույնը բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու և ադրբեջանական կողմի ելման դիրքեր վերադարձնելու համար: