Այն, որ Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակը պայթյունավտանգ է, ճգնաժամային է, արդեն խոսվեց և սրա մասին խոսում են ոչ միայն խորհրդարանականները, այլ նաև գործող իշխանությունների ներկայացուցիչները՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակին:

«Արդյոք գործող իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացվե՞ց իրողությունը, ես հասկանում եմ, որ կան հարցեր, որոնք անվտանգության նկատառումներով նպատակահարմար չէ բաց ձևաչափով քննարկելը, բայց եթե կա նման խնդիր, եկեք շարունակենք փակ ռեժիմով քննարկել»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը նշեց՝ թերահավատորեն է վերաբերում հնչած կարծիքներին, բայց դա օբյեկտիվ պատճառը  ուն․ հնչում են տեսակետներ, որ իրավիճակը ճգնաժամային է, փոխվարչապետի պաշտոնակատարը նշում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի վտանգավոր սցենարների:

«Այսպիսի գնահատականներ չեն հնչել անգամ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մենք կորցրեցինք Արցախը, ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, բայց հիմա հնչում են նմանատիպ հայտարարություններ: Մենք խոսում ենք սրա մասին, քանի որ 44 օրյա պատերազմի ժամանակ իշխանության տեղեկությունները և իրականության հետ համապատասխանության չափաբաժինները եղել են փոքր»,- նշեց պատգամավորը: